«Հրապարակ». «Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միասին հանդես գալ։
Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաեւ ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից։
Այս պահին ամենահավանականը Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» եւ «Համախմբում» կուսակցություններն են, որոնց հետ հակված է համագործակցել Սեյրան Օհանյանը։ ՀԱԿ-ի՝ այս դաշինքում հայտնվելու ամենալուրջ խոչընդոտը Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն է, որ ընտրացուցակը Տեր-Պետրոսյանն է գլխավորելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



