Զարուհի Փոստանջյանը չցանկացավ մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի որոշումը
POLITICSԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունը լքելու փաստը: Ազգային ժողովում լրագրողների բազմաթիվ հարցերին Զարուհի Փոստանջյանը կարճ պատասխան տվեց: «Մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա:
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



