Բեռլինի ողբերգության զոհերի թիվը հասել Է 12-ի
SOCIETYԲեռլինի կենտրոնում բազմության վրա բեռնատարի վրաերթի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության Twitter-ում:
«Ցավով հայտնում ենք, որ Բրայտշայդպլատցում կյանքից զրկվել Է 12 մարդ, 48 հոգի գտնվում Է հիվանդանոցներում, նրանցից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել»,- ասված Է թվիտում:
Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին: Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների բազմությունը վրաերթի Է ենթարկվել բեռնատարի կողմից:
Վարորդը փորձել Է ճողոպրել, բեայց բռնվել Է: Բեռնատարի խցիկում գտնվող երկրորդ մարդը զոհվել Է:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեղավորը Աֆղանստանից կամ Պակիստանից Է:
Հնարավոր Է, որ բեռնատարն առեւանգել Էին Լեհաստանում: Մեքենան Իտալիայից ուղեւորվել Էր Բեռլին:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքով՝ կան այն բանի բազմաթիվ վկայություններ, որ դա ահաբեկչական գործողություն Էր:



