Համո Սահյանի հուշարձանը կքանդակի Տիգրան Մուրադյանը. «Փաստ»
CULTURE«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեկտեմբերի 15–ին ավարտվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված՝ հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի 2–րդ բաց մրցույթը:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից՝ մրցութային հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Տիգրան Մուրադյանի հեղինակած գործը: Հուշարձանը տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում:
Հիշեցնենք, որ Տիգրան Մուրադյանը մայրաքաղաքի Զաքյան 2Բ հասցեում այս տարի բացված Բորիս Պիոտրովսկու բրոնզաձույլ դիմաքանդակը ներկայացնող հուշատախտակի հեղինակն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



