Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Նախարարությունը հորդորում է զերծ մնալ սիգ տեսակի ձուկ գնելուց. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև սիգ տեսակի ձկան որսն արգելվել է Բնապահպանության նախարարության կողմից, բայց մինչ օրս շարունակվում է այդ ձկնատեսակի ապօրինի որսը Սևանա լճում և վաճառքը հայաստանյան քաղաքներում:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հնարավոր չէ Սևանա լճի ողջ տարածքում շուրջօրյա հսկում իրականացնել: Նրա խոսքով՝ Սևանա լճից մոտ 99 ցանց և երկու նավակ է առ այսօր առգրավվել, որոնք նախատեսվում է ոչնչացնել, դրանից բացի, մինչ օրս 1357 ձուկ է առգրավվել:

– Ինչպես բնապահպանության նախարարությունն է տեղեկացնում, որսի արգելքի 12 օրերի ընթացքում հայտնաբերվել են սիգի ապօրինի վաճառքի բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես 1300 ձուկ է առգրավվել: Ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի կառույցներ համատեղ հսկում են իրականացնում, սակայն այսպես էլ չի հաջողվում բացառել ձկնագողությունը:

– Բնականաբար Սևանա լիճը մեծ է, ամբողջությամբ չենք կարողանում տարածքը հսկել: Հիմնականում գիշերային ժամերին են որսագողություն անում: Նախորդ տարիների համեմատությամբ բավական իջել են որսագողության դեպքերը: Հիմնականում շեշտը դրել ենք բացատրական աշխատանքների վրա, որպեսզի մարդիկ ձեռնպահ մնան ձուկ որսալուց:

– Առանց հովանավորության հնարավոր չէ նման հսկողության պայմաններում անգամ գնալ լճից ձուկ հանելու ռիսկի, իսկ ըստ պաշտոնական տվյալների՝ Սևանա լճում ձկնորսական ցանցեր ու նավակ են հայտնաբերվել: Սրանից հետևո՞ւմ է, որ ապօրինի որս իրականացնողների հետևում մեծ կշիռ ունեցող անձնավորություն կա կանգնած:

– Ոչ, չի հետևում, բացառվում է նման բան: Գոնե առնվազն մինչ այսօր չեն եղել այնպիսի դեպքեր, որ հովանավորները միջամտեն: Ուղղակի ձկնորսները ինքնակամ մտնում են, չեն լսում հորդորները: Որոշների նկատմամբ պատժամիջոցներ ենք կիրառում՝ այս պահի դրությամբ չորս քրեական գործ կա հարուցված յոթ անձանց նկատմամբ:

– Եթե ըստ հաղորդագրության՝ լճին հարակից համայնքների ղեկավարների հորդորով գյուղերի բնակիչներն իրենց լողամիջոցները հանել են լճից, այդ դեպքում ապօրինի որսն ովքե՞ր են անում:

– Ամբողջությամբ չեն հանել: Մենք ափամերձ տարածքների համայնքների ղեկավարների հետ հանդիպել ենք բնակիչների, որսորդների հետ: Մեր հորդորներով շատ շատերն են ձեռնպահ մնացել: Անցած տարիների համեմատ՝ հիմա վերահսկողությունը շատ խիստ է:

– Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկել, որպեսզի ձկների ապօրինի որսը ոչ միայն արգելված լինի խոսքով, այլև իսկապես չլինի:

– Մարդիկ պարզապես չեն լսում հորդորները, չեն պատկերացնում, որ այսօրվա մեկ օրը կկերակրի տարին: Եթե ձվադրման շրջանում կարողանան ձեռնպահ մնալ, ապա մյուս տարի կամ երկու տարի անց արդեն արդյունագործական չափերի կհասնի ձկան պաշարը, և օրինական կարգով՝ թույլտվություններով, մարդիկ որս կանեն ու չեն համարվի իրավախախտ կամ հանցագործ: Ձվադրման ավարտին մնացել է մի 10 օր: Սա միայն բնապահպանների խնդիրը չէ: Մենք չենք կարող լճի ամբողջ տարածքով՝ ամեն մի ճանապարհի, ամեն մի ափի ու ամեն մի կիլոմետրի վրա օրուգիշեր մարդ կանգնեցնել, որպեսզի նա չթողնի ձկնորսներին մտնել ջուր: Սա մեր բոլորիս խնդիրն է:

– Մեր տեղեկություններով, շրջայց իրականացնող անձինք գալիս են լճի մոտակայքում ձուկ վաճառող անձանց բռնում, իսկ լճի վրա իրենց նավակներում որս անող անձանց չեն էլ մոտենում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Այդքան էլ այդպես չի: Եթե մեր նավերը լճի վրա մի ուղղությամբ գնում են, այն մյուս ուղղությունից ձկնգողը մտնում է, մինչև գալիս ենք՝ նա արդեն չկա: Վաճառքի կետերում առգրավումներ կատարելով և քրեական գործեր հարուցելով որոշակիորեն նպաստում ենք, որ ձուկ հանողին ֆինանսապես ձեռնտու չլինի լիճ մտնելը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan