Արթուր Ստեփանյանը տեղը զիջում է Միհրան Պողոսյանին. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
2012 թ. մայիսի 6–ին թիվ 3 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արթուր Ստեփանյանի խորհրդարանական աստղը, կարծես թե, մայրամուտ է թեքվել:
1999 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական համակարգերի եւ ցանցերի տեխնիկական միջոցների ֆակուլտետը ավարտած, այնուհետև «Քեթրին Գրուպ» ՍՊԸ գործադիր տնօրեն, 2010–2012 թթ. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ աշխատած Ստեփանյանը, ով նաև ՀՀԿ խորհրդի անդամ է, խորհրդարանում էր հայտնվել իր հզոր հովանավորի` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հովանավորությամբ:
Ներկայում թիվ 3 ընտրատարածքը միացվել է երևանյան 4 ընտրատարածքներից մեկին: «Փաստի» տեղեկություններով` Միհրան Պողոսյանի` պատգամավոր դառնալու պլանները ազդել են Արթուր Ստեփանյանի քաղաքական ճակատագրի վրա և այժմ նա ստիպված է լինելու իր տեղը զիջել գեներալ հովանավորին:
Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները» կմիանա նորաստեղծ ընդդիմադիր դաշինքին
Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը կմիանա «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին: «Փաստի» տեղեկություններով, հունվարյան տոներից հետո «Նոր ժամանակներ» կուսակցությունը բանակցություններ կսկսի եռյակ դաշինքի հետ և մինչև փետրվար որոշում կկայացնի դառնալ դաշինքի չորրորդ անդամը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



