Ռուսաստանում ալկոհոլից թունավորվելու հետեւանքով 41 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՌԴ Իրկուտսկ քաղաքում սպիրտ պարունակող հեղուկից թունավորվելու հետեւանքով տուժած 57 անձանցից 41-ը մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Իրկուտսկի Լենինի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկուն։ Տուժածների մեծ մասը հիվանդանոց էր տեղափոխվել կոմայի վիճակում։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր։
Նրանք բոլորն ընդունել էին «լոգանքի խթանյութ», որը ալկոհոլ է պարունակում եւ տեղի խանութներում արժի մոտ 40 ռուբլի։ Քաղաքում նման խմիչքի վաճառքի ավելի քան 100 կետ են հայտնաբերել, որոնց բաղադրության մեջ ՌԴ Առողջապահության նախարարությունը մեթանոլ եւ անտիֆրիզ էր գտել։
Քննիչներ արդեն ձերբակալել են թունավորված խմիչք տարածող 5 մարդու, որոնցից առգրավել են ավելի քան 2 հազար շիշ խտանյութ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



