Հայաստանում 1404 դեպքով ավելացել են պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները
SOCIETY2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 2 հազար 284 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 1 հազար 404-ով` 2015 թվականի հունվար-հոկտեմբերի 880 դեպքի դիմաց:
Նվազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքը ստանալու, տալու, կամ միջնորդության հանցագործությունների դեպքերը: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դրանք համապատասխանաբար կազմել են 135 և 53` նախորդ տարվա համեմատ նվազելով` 25 և 17-ով:
4-ով ավելացել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունները, այս տարվա առաջին տաս ամսում գրանցվել է 49 դեպք:



