Աշխարհում ամենափոքր ռադիոն ստեղծել են արատավոր ալմաստից
SOCIETYՀարվարդի ինժեներային եւ կիրառական գիտությունների դպրոցի (SEAS) մի խումբ գիտնականներ կարողացել են ստեղծել աշխարհում ամենափոքր ռադիոընդունիչը վարդագույն ադամանդի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Motherboard-ին:
Այն գործում Է հատուկ թերության՝ NV-կենտրոնի կամ ազոտա-տեղակայման թափուրքի շնորհիվ, որը գոյանում Է ալմաստի բյուրեղային ցանցում, երբ ածխածնի ատոմներից մեկը փոխարինված Է ազոտով:
Փոքրաչափ ռադիոն ունի այն բոլոր հիմնական տարրերը, որոնք ունեն դասական ռադիոները. սնուցման աղբյուր, ընդունիչ, Էլեկտրամագնիսական ալիքները Էլեկտրական հոսանքի վերածող կերպափոխիչ, տյուներ, դինամիկ:
Մասնագետները հայտարարում են, որ իրենց սարքն անհավատալիորեն դիմացկուն Է եւ կարող Է աշխատել ամենախիստ պայմաններում: Այսպես, ամենափոքր ռադիոընդունիչը կարող Է երաժշտություն նվագարկել ավելի քան 350 աստիճան ջերմաստիճանի դեպքում:



