ԴԱԻՇ-ը 1 մլն դոլար է խոստացել քուրդ կին զինյալին սպանելու համար
INTERNATIONAL NEWSAl Arabiya-ն տեղեկացնում է, որ ԴԱԻՇ-ը սոցցանցերի միջոցով կոչ է արել Եվրոպայում իր համախոհներին սպանել ծագումով քուրդ դանիացի մի կնոջ` Ջոաննա Փալանիին, որը կռվում է ահաբեկչական կազմակերպության դեմ։ Կնոջը սպանելու դիմաց ԴԱԻՇ-ը 1 միլիոն դոլար է խոստացել վճարել։
Աղջիկը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում՝ քրդերի կողմից։ 23-ամյա Փալանիի դեմ Կոպենհագենի քաղաքային դատարանը վճիռ էր կայացրել դանիական օրենսդրությունը խախտելու և քրդերի կողմից ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար։ Վերջերս կինը հայտարարել էր, թե ԴԱԻՇ-ի զինյալներին «շատ հեշտ է սպանելը»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



