Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին հերքել է բոլոր մեղադրանքները
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի կենտրոնական անձը՝ նախագահի ընկերուհի Ցոյ Սուն Սիլը, հերքել է բոլոր մեղադրանքները, հայտնում է «Ռյոնհապը»։
«Դատախազության բոլոր մեղադրանքները ես չեմ կարող ընդունել»,– մեջբերում է գործակալությունը նրա բառերը։
Երկուշաբթի նա մասնակցել է Կենտրոնական շրջանային դատարանի լսումներին։
Ցոյ Սուն Սիլը թեպետ չի զբաղեցրել պետական պաշտոններ, նրան մեղադրում են նախագահ Պակ Կըն Հեի հետ մտերիմ հարաբերությունները չարաշահելու եւ պետության գործերին միջամտելու։
Այս սկանդալի ֆոնին Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին նախագահին իմպիչմենտ էր հայտնել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



