Բանջարեղեն, որի օգտակար հատկությունների մասին քչերն են տեղյակ
LIFEԻր ցածր կալորիականությամբ և օգտակար հատկություններով դդմիկը կարևոր ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: Դդմիկի 90%-ը բաղկացած է ջրից, պարունակում է նաև շաքար, օրգանական թթուներ, բջջանյութ, հանքային աղեր, վիտամիններ:
Դդմիկը լայն կիրառում ունի դիետոլոգիայի բնագավառում և բուժիչ սննդակարգերում: Այն մարդկանց, ովքեր տառապում են գիրությամբ խորհուրդ է տրվում հնարավորինս շատ օգտագործել դդմիկ: Այն կարելի է ուտել թարմ, եփած և շոգեխաշած վիճակում:

Դդմիկը օրգանիզմից դուրս է բերում լեղին, ծանր մետաղական աղերը, խոլեստերինը և ջուրը: Դդմիկը դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով և գաստրիտով տառապողներին:

Դդմիկը չափազանց օգտակար է տարիքով մարդկանց համար, լավացնում է նրանց ինքնազգացողությունը, պայքարում սկլերոզի դեմ:
Նյութը հրապարկման պատրաստեց Past.am-ը:



