Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային համաձայնագրի խախտման մեջ
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է: Այս մասին հայտնել է
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը։ Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելը գործողությունների համընդգրկուն ծրագրի ակնհայտ խախտում է։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ այնպիսի ուղի է ընտրել, որը «կհանգեցնի ԱՄՆ կառավարության նկատմամբ միջազգային վստահության զգալի նվազման»։ Ռոուհանին նշել է, որ Իրանը միշտ հետևում է ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական հարցերի զարգացման ուղուն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



