Թրամփը մեկնաբանել է Հիլարի Քլինթոնի կողմնակիցների պահվածքը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կողմնակիցները խիստ քննադատության կենթարկվեցին, եթե պարտության դեպքում այնպիսի պահվածք դրսեւորեին, ինչպիսին հիմա դրսեւորում են Հիլարի Քլինթոնի կողմնակիցները:
«Եթե իմ կողմնակիցները ելույթներ ունենային եւ սպառնային մարդկանց, ինչպես հիմա անում են նրանք, ովքեր պարտվել են ընտրություններում, բոլորը կատեին նրանց եւ սարսափելի հայհոյանքներ կտեղային»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Քլինթոնից: Նախագահի դեմոկրատ թեկնածուն եւ գործող նախագահ Բարաք Օբաման ճանաչեցին քվեարկության արդյունքները, սակայն հայտարարեցին ընտրություններին «ռուսաստանցի հաքերների» միջամտության մասին, որոնք, իբր, օգնել են Թրամփին:
Թրամփն իր հերթին Ռուսաստանի կողմից օգնության մասին հայտարարությունները «ծիծաղելի» է կոչել:



