Ինչու է Բլեք Չայնան լքել Ռոբ Քարդաշյանին. Քիմի եղբայրը դեպրեսիայի մեջ է
LIFEԵրեկ հայտնի դարձավ, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան բաժանվել են` չնայած մեկ ամիս առաջ են երեխա ունեցել՝ Դրիմ Ռենեին:

Աղմակահարույց վեճն առաջացել է հաքերների կողմից Չայնայի էլփոստը կոտրելուց հետո։ Հաքերները համացանցում հրապարակել են ընկերների եւ փաստաբանների հետ Չայնայի նամակագրությունը: Նամակներում Բլեքը Ռոբին «գեր», «ծույլ» եւ «ոչնչություն» է կոչել, ինչպես նաեւ հայտարարել, որ մտադիր է մեկ տարի անց լքել նրան՝ նախապես գումար դիզելով Քարդաշյան ազգանվան օգնությամբ (Քիմը, Քորթնին եւ Քլոեն, կարծես, իզուր չէին արգելում Դրիմ Քարդաշյան անունով ապրանքանիշ գրանցել):

Երբ նամակները տարածվել են համացանցում, Ռոբը վիճել է Չայնայի հետ, որն էլ վերցրել է երեխային եւ հեռացել տնից:
Ըստ TMZ-ի՝ Ռոբ Քարդաշյանը դեպրեսիայի մեջ է, ինչի մասին են վկայում Instagram-ում նրա գրառումները: Քիմի եղբայրը գրել է, որ երբեք այնքան դժբախտ չի եղել, որքան հիմա:

«Չայնան իմ կյանքի միակ կինն է, ես շատ էի սիրում նրան, մինչեւ իմացա, որ ես ընդամենը նրա ծրագրի մի մասն եմ: Ես պայքարում էի նրա համար, նա գնաց՝ ինձ մենակ թողնելով, տանելով դստերս՝ Դրիմ Ռենեին: Նա ընդամենը ցանկանում էր իմ միջոցով գումար վաստակել: Ես հոգ էի տանում նրա մասին՝ ինչպես թագուհու, Սուրբ Ծննդյան տոնի առիթով մեզ համար այս տունը գնեցի, որտեղ հիմա մենակ եմ»:

Չայնան պատասխանել է իր էջում.
«Բավական է: Ես սիրում էի նրան, հոգ տանում նրա մասին: Ես նրան դուրս բերեցի Քլոեի տնից, օգնեցի նիհարել եւ վերականգնել կազմվածքը: Ռոբը կարող է այցելել դստերը, բայց չի անում,- գրել է Չայնան, իսկ հետո ջնջել գրառումը:- Բոլորն օգնում են Ռոբին, իսկ նա ալարում է ինչ-որ բան անել: Մենք միասին էինք ապրում, նա ամեն օր վիրավորում էր ինձ, կասկածում դավաճանելու մեջ, իսկ ես հավատարիմ եմ նրան: Նա ունի իմ հեռախոսի եւ սոցցանցերի գաղտնաբառերը, ես ազնիվ եմ եղել նրա հետ: Ես օգնել եմ նրան՝ որքան կարողացել եմ, բայց ինձ տղամարդ է պետք, ոչ թե լալկան մեկը, ես պետք է մտածեմ իմ երեխաների մասին»:
Տարօրինակ է, որ Չայնան չի մեկնաբանել Ռոբից հեռանալու, նրա շնորհիվ գումար վաստակելու եւ Քարդաշյան ազգանունն օգտագործելու ծրագրերի մասին:



