Իսրայելի նախկին նախագահը վաղաժամ ազատ կարձակվի բանտից
INTERNATIONAL NEWSԻսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը, ով դատապատված է բռնաբարության համար, վաղաժամ ազատ կարձակվի՝ հայտնում է BBC-ն։
Իսրայելի բանտերի վարչության համաներման հարցերով հանձնաժողովը բավարարել է վաղաժամ ազատ արձակման մասին 71-ամյա քաղաքական գործչի խնդրանքը։ Նա բանտը կլքի հաջորդ շաբաթ։
Փաստաբանի խոսքով՝ լսելով այդ նորությունը՝ Կացավն արտասվել է։ Նա բանտում է անցկացրել նախատեսված 7 տարիներից 5-ը։ Սա վաղաժամ ազատ արձակման հասնելու Կացավի երրորդ փորձն էր։
2011 թվականին Կացավը Թել-Ավիվի շրջանային դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ենթակայի բռնաբարության երկու դեպքերին, սեռական ոտնձգություններին, անպատշաճ վարքին և քննությանը խոչընդոտելու փորձերին առնչվող մեղադրանքով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



