Ավելի քան 100 հազար իրաքցիներ լքել են իրենց տները՝ Մոսուլում անցկացվող գործողության պատճառով
INTERNATIONAL NEWSԱվելի քան 100 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարությանը։
«Այսօր 103872 մարդ, մեծամասնությունը՝ Նայնավա նահանգից, որի վարչական կենտրոնն է հանդիսանում Մոսուլը, դարձել են տեղահանված անձիք»,-հայտնում է կազմակերպությունը։
Մոսուլը, որը մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքն է, ավելի քան երկու տարի գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։ Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլը սկսվել է հոկտեմբերի 17-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



