Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Հիլ արեք՝ սպանեմ դրան…». Հաղարծինցի Գագիկը կրակել է, որ սպանի «հուներից հանած» համագյուղացուն

SOCIETY

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պետրոսյանի գործի դատական քննությունը:

51-ամյա հաղարծինցի Գագիկ Պետրոսյանը մեղադրվում էր համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Գագիկ Պետրոսյանը Հաղարծին գյուղի գյուղամիջում՝ խանութի մոտ, «TO3-8» մոդելի 5,6 մմ տրամաչափի որսորդական հրացանով նշան բռնելով՝ համագյուղացի Տիգրան Թամրազյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ ու կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա ուղղությամբ, պատճառել է ձախ ուսի շրջանում մարմնական վնասվածք: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ համագյուղացի Արմեն Գրիգորյանի միջամտությունից հետո, սպանելու դիտավորությունը Պետրոսյանն ավարտին հասցնել չի կարողացել:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Պետրոսյանը, չունենալով հրազեն պահելու, կրելու թույլտվություն, եղբոր մահից հետո շուրջ քսան տարի վերջինիս պատկանող՝ վերը հիշատակված որսորդական հրացանը առանց օրինական հիմքերի, ապօրինի պահել է իր տան տանիքում:

Առաջադրված մեղադրանքում Գագիկ Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 27-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հաղարծին գյուղում հանդիպել է համագյուղացի Տիգրան Թամրազյանին, որոշել են իրար հետ հաց ուտել ու օղի խմել: Պապական տան մոտ գտնվող կլոր քարի շուրջ հավաքվել են համագյուղացիներ Արմենը, Կարենը, Սարիբեկը, Տիգրան Թամրազյանն ու ինքը: Հացկերույթի ժամանակ ինքը Տիգրանի հետ վիճել է, Տիգրանը ծեծել է իրեն:

Այդ հանգամանքից վիրավորված՝ ինքը գնացել է տուն, տանիքում պահած հրացանը՝ մեկ փամփուշտով լիցքավորված, վերցրել ու գնացել է գյուղամեջ՝ Տիգրանին սպանելու:

Տիգրանին հանդիպելով գյուղի կենտրոնական փողոցում՝ հրացանը պահել է նրա ուղղությամբ, սպանության սպառնալիքներ է տվել, պահանջել է, որ համագյուղացի Արմենը հեռու կանգնի ու իրեն չխանգարի՝ Տիգրանին սպանելու ժամանակ:

Բայց Արմենի միջամտությամբ քաշքշոց է սկսվել, ու հրացանից պատահաբար կրակոց է արձակվել: Վիրավորվել է Տիգրան Թամրազյանի ուսը:

Տուժող Տիգրանը հայտնել է, թե կլոր քարի շուրջ եղած հացկերույթի ժամանակ ինքը վիճաբանել է Գագիկ Պետրոսյանի հետ, հարվածել ու քաշքշել է նրան:

Գիշերվա ժամը երկուսի սահմաններում ինքը Հաղարծին գյուղի գյուղամիջում համագյուղացի Արմեն Գրիգորյանի հետ զրուցում էր: Անսպասելիորեն տեսել է, որ Գագիկը հրացանով իրեն նշան բռնած՝ մոտենում է: Նա սպանության սպառնալիքներ տալով՝ մոտ 5 մետրից կրակել է:

Կրակոցի ժամանակ Արմենը հրել է Գագիկին, և ինքը ձախ ուսի շրջանում վնասվածք է ստացել: Կրակոցից հետո Գագիկը բարձրաձայն ասել է. «Չկպավ, էդ խի՞ չկպավ, հիլ արեք՝ սպանեմ, թողեք սպանեմ»:

Իր վնասվածքը վիրակապել է համագյուղացի բուժքույր Աշխենը:

Վկա Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ինքը հնարավոր կրակոցը կանխելու համար հրել է հրացանով մոտեցած ու Տիգրանին սպառնացող Գագիկին: Վերջինս կրակել ու վիրավորել է Տիգրանի ուսը…

Պապական կլոր քարի շուրջ եղած հացկերույթի մասնակից, գործով վկա Սարիբեկը հայտնել է, որ հացկերույթի ժամանակ Գագիկն ու Տիգրանը վիճել են, ինքը բաժանել է նրանց ու գնացել է տուն: Հաջորդ օրն իմացել է, որ Գագիկը կրակել է Տիգրանի ուղղությամբ, ուսի շրջանում նրան պատճառել է վնասվածք:

Դեպքից մեկ շաբաթ անց Գագիկը պատմել է, թե Տիգրանն իրեն «հուներից հանել է», այդ պատճառով ինքը կրակել է նրա վրա: Դեպքից 20 օր հետո հանդիպել է Տիգրանին, նրա ուսի շրջանում տեսել է կարմրած վերքը: Տիգրանը դեպքի մասին պատմելիս ասել է. «Գագիկն ա կրակել, քիչ էր մնում, որ ինձ սպաներ, ու էրեխեքս որբ մնային»:

Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձաքննության ներկայացված որսորդական-սպորտային հրացանը պիտանի է կրակոցների համար, ձևափոխությունների ենթարկված չէ, հանդիսանում է ակոսափող հրազեն: Այն միալից է՝ լիցքավորվում է մեկ հատ փամփուշտով:

Գագիկ Պետրոսյանի մասնակցությամբ նախաքննության ժամանակ կատարվել է քննչական փորձարարություն: Գագիկ Պետրոսյանը ցույց է տվել, թե որտեղ ու ինչպես է կրակոց արձակել Տիգրան Թամրազյանի վրա:

Նա Հաղարծին գյուղի «Երկաթգծի տարածք» կոչվող հանդամասում ներկայացրել է որսորդական ակոսափող հրացան ու հայտարարել է, թե դրանով է կրակել Տիգրան Թամրազյանին:

Դատարանը հաստատված է համարել Գագիկ Պետրոսյանի մեղքը՝ մեղսագրված արարքի համար: Հաշվի է առել, որ ամբաստանյալը հաշտվել է տուժողի հետ, վերջինս բողոք, պահանջ չի ներկայացրել:

Գագիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 1 ամիս ազատազրկման: Պատժի կրման սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 9-ից: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League