«Հայկական ժամանակ». ՀԷՑ-ը կգնեն 4 հայ գործարարներ
SOCIETY«Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը:
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



