Չինաստանը ԱՄՆ իշխանություններին կվերադարձնի ստորջրյա հետազոտող դրոնը
INTERNATIONAL NEWSՉինաստանի ՊՆ-ն ԱՄՆ իշխանություններին կվերադարձնի ստորջրյա հետազոտող դրոնը, որը պատկանում է USNS Bowditch ամերիկյան օվիանոսագիտական նավին, հայտնում է BBC-ն:
Դրոնը Չինաստանի ՌԾՈւ ձեռքում էր հայտնվել դեկտեմբերի 15-ին: Միջադեպը տեղի էր ունեցել Հարավչինական ծովում՝ ֆիլիպինյան Սուբիկ Բեյ ծոցից ավելի քան 90 կմ հյուսիս-արեւմուտք:
USNS Bowditch-ը այդ տարածքում հետազոտություններ էր վարում: Ջրի մեջ հեռակառավարվող սարք էին ընկղմել: Չինաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ չհայտնաբերված օբյեկտ է հայտնաբերել եւ որոշել է բարձրացնել այն ջրից: Միայն հետո են զինվորականները պարզել, որ դա ամերիկյան դրոն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



