Բրազիլիայում նոր գործ կհարուցվի նախկին նախագահի դեմ
SOCIETYԲրազիլիայի դաշնային դատավոր Վալինսնեյ Սոուզա Օլիվիերան որոշում է կայացրել նոր քրեական գործ հարուցել երկրի նախկին նախագահ Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բրազիլիայի նախկին նախագահը մեղադրվում է փողերի լվացման և հանցավոր գործունեությանը մասնակցության մեջ:
2003-2010 թվականներին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած դա Սիլվայի դեմ, ով հավակնում է 2018 թվականի նախագահական ընտրություններում ևս առաջադրել իր թեկնածությունը, տարվում է հետաքննություն նավթային Petrobras ընկերության շուրջ կոռուպցիոն սխեմային հնարավոր մասնակցության առնչությամբ: Ոստիկանության տվյալներով` հանցավոր սխեմաներն օգտագործվել են նախկին նախագահի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու և կուսակցության ծախսերը հոգալու համար: Նույն կուսակցությունից նախագահ էր ընտրվել նաև Դիլմա Ռոուսեֆը, ով կորուպցիոն սկանդալի հետևանքով 2016 թվակ անի օգոստոսին թողել էր պաշտոնը:



