Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Գինին լա՞վն էր. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ շարունակվող արտահերթ նստաշրջանում քննարկվեց նաև «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նոր նախագծի՝ պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառվելու են պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: Խոսելով այս մասին, նախարարը մասնավորապես նշեց. «Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների ցանկում: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և հասկացել, որ սա անվտանգության կարևորագույն նորմ է»: Իր խոսքում նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ սա կարող է ապահովել նշված անձանց բնականոն աշխատանքը:

Այ քեզ հրաշք: Էվրիկա, ինչպես կասեր Արքիմեդը: Ըստ նախարարի տրամաբանության՝ պարզվում է, որ այսքան ժամանակ, նշված գործիչներին աշխատել խանգարել են արարողակարգային ծախսերի թափանցիկությունը: Միջազգային փորձին դեռ կանդրադառնանք, այժմ վերհիշենք մի դրվագ, որը վերաբերում է մի քանի տարի առաջ տեղի ունեցած մի իրադարձության: Հայաստանից մի շքեղ պատվիրակություն՝ նախարարներ, պատգամավորներ և այլն, մեկնել էին Չինաստան, հերթական վարկը խնդրելու: Բացի այն, որ նրանք, հարկատուներիս հաշվին տեղավորվել էին շքեղ հյուրանոցում, երեկոներն էլ թախծոտ ու հերթական պարտքի մորմոքը բաժակի մեջ խեղդելու համար թանկարժեք գինիներ էին պատվիրել: Այս ամենը հայտնի դարձավ ոչ միայն հայկական, այլ նաև չինական մամուլին: Թե ինչ տեղի ունեցավ հետո, կարիք չկա անդրադառնալու: Հայաստանի նման երկրում, որտեղ բյուջեի ամեն մի կոպեկը պետք է լինի հաշվարկված և թափանցիկ, անում ենք ճիշտ հակառակը, մեծացնում կոռուպցիոն ռիսկերը: Արարողակարգային ծախսերը մեզ նման երկրների համար բավականին թանկ բեռ են և դրանք զրկելով հասարակական հնարավոր վերահսկողությունից, թույլ ենք տալիս, որ պատվիրակության մեջ գտնվող հերթական մեկը, վայելի թանկարժեք գինին կամ բրենդին, առանց հասարակական աղմուկի: Ու դա պաշտոնապես մեկ երրորդ աղքատություն ունեցող երկրում: Սա իհարկե, զավեշտալի լինելուց զատ, նաև բացահայտ ցինիզմ է հասարակության և հարկատուների նկատմամբ: Այլ բան է, երբ պետական գաղտնիք է գնված զենքը կամ սպառազինություններին հատկացված գումարը: Բայց արարողակարգային ծախսե՞րը: Նախարարը հղումներ անելիս, լավ կաներ նշեր, թե միջազգային ի՞նչ փորձ են ուսումնասիրել, կամ ո՞ր պետության փորձը: Եթե անգամ այս ծախսերը համարվեն պետական գաղտնիք, ապա դրանք կարող են կիրառելի լինել միայն իրավական կայացած համակարգ և վերահսկողական մեխանիզմներ ունեցող երկրներում, բայց ոչ երբեք Հայաստանում: Օրինակ՝ Շվեդիայում, երբ պետական գնումների քարտից փոքրիկ գնում կատարելը, կարծեմ հյութ, վարչապետի պաշտոնից հրաժարումի բերեց: Պատկերացրեք, Հայաստանում ո՞ր վերահսկողական մարմնի ներկայացուցիչը կարող է քիթը մտցնել այդ ոլորտ և փորձել խախտումներ գտնել: Նման բան անելու համար նա առնվազն պետք է ունենա հոգեբույժի եզրակացությամբ թուղթ: Իսկ ոլորտում չարաշահողներ հաստատ կգտնվեն:

Եվ, ի վերջո, նման նախագիծ ներկայացնելը մի տեսակ հակադրության մեջ է մտնում վարչապետի հայտարարած թափանցիկ քաղաքականության հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live