Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն Հայաստանում աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման ծրագիր կիրականացնի

SOCIETY

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով Գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնն ու Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 16-ին ստորագրել են երկու ֆինանսական համաձայնագրեր՝ միտված Հայաստանի աշխատանքային շուկայի արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ֆինանսների կառավարման համակարգի հզորացման աջակցությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, Եվրոպական միության նոր՝ «Բարձր որակավորում հանուն ավելի լավ աշխատանքի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 15.2 մլն եվրո նպատակ ունի բարձրացնել Հայաստանի աշխատանքի շուկայի արդյունավետությունը՝ կատարելագործելով աշխատուժի աշխատանքով ապահովման համակարգը և հատկապես կարևորելով զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում:

Մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգի ներդրման, կարիերայի կենտրոնների վերազինման և ցկյանս ուսումնառության պայմանների բարելավման շնորհիվ՝ այս նոր նախաձեռնությունը կնպաստի աշխատանք փնտրողնների մասնագիտական որակավորումների զարգացմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել հանրային և մասնավոր հատվածի պահանջարկով պայմանավորված՝ աշխատուժի մատակարարման մեխանիզմները՝ տվյալների հավաքագրման և կիրառման ավելի արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ:

Նախաձեռնության հատուկ նպատակն է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) Գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտների համար ստեղծել աշխատատեղեր և ապահովել մասնագիտական որակավորման հեռանկարներ՝ ազգային վարպետային ուսուցման՝ աշկերտության համակարգերի մշակման և Գյուղատնտեսական ՄԿՈՒ կենտրոնների վերազինման միջոցով:

Միաժամանակ Եվրոպական միությունը ստորագրում է Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների աջակցության նոր ծրագիր, որի բյուջեն կազմում է 10 մլն եվրո, և որը միտված է՝ միջազգային չափանիշներին և առաջավոր փորձին համահունչ՝ բարձրացնելու պետական ծախսերի հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:

Ծրագիրը կնպաստի բյուջեի պլանավորման և ծախսերի կատարման թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործընթացների կատարելագործման միջոցով: Եվ, կապահովի ավելի մասնակցային բյուջետավորման գործընթացներ քաղաքացիական հասարակության և ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությամբ:

Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին, որոնց նպատակն է զբաղվածության հնարավորությունների ամրապնդման միջոցով երկրում կրթել և զարգացնել մադկային կապիտալը, կատարելագործել սոցիալական ապահովման պայմաններն ու հզորացնել պետական վարչարարության և կառավարման համակարգերը:

Ֆինանսավորումը տրամադրվում է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ համագործակցության ֆինանսավորման հիմնական՝ «Եվրոպական հարևանության գործիքի» միջոցներից:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia