Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը

SOCIETY

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆայել Հովհաննիսյանի սխրանքի պատմությունը։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ 

Բանակի մասին հարցս Ռաֆայելին հիշողությունների գիրկն է տանում, բայց պատասխաններում զուսպ է, համեստ ու լակոնիկ. «Սկզբում ծառայել եմ Լուսակերտում ու հենց այնտեղ էլ դարձել եմ հակատանկային հրետանավոր։ Հետո տեղափոխվել եմ Մատաղիսի զորամաս։ Կոչումով սերժանտ եմ եղել»: Ապրիլյան քառօրյա պատերազմի դրվագները հստակ է նկարագրում` ժամի ճշգրտությամբ: «Ապրիլի մեկին բարձրացել ենք դիրքեր, գիշերը ժամը 3-ի սահմաններում սկսվեց ամեն ինչ։ Ականանետերով խփում էին։ Ապրիլի երկուսին առավոտյան ամբողջ ճակատով սկսվեց բացահայտ հարձակում՝ տանկերով առաÕ » էին շարժվում: Նրանց գյուղից մոտ ինը տանկ էր դուրս եկել, 7-ն արդեն անցել էին դեպի մեր դիրքեր։ Նայում էի, թե որ տանկն է կրակում կամ առաջ շարժվում, մենք էլ իրենց էինք կրակում»,-պատմում է նա` համեստորեն լռելով իր սխրանքի մասին: Նա անդրդվելի էր հարցերի իմ տարափի տակ. նրան համոզել փորձում են մարտական ընկերները՝ Գևորգ Մանուկյանն ու Շուլի Հակոբյանը, ովքեր և մեզ հետ նույն սենյակում են. «Դե նորմալ պատմի էլի, ասա, որ երեք տանկ ես խոցել»: Ռաֆայելն ի պատասխան ասում է. «Դե ինչ ասեմ…25-30 րոպեների ընթացքում ոչնչացրել եմ հակառակորդի երեք տանկ» : 

Մեր պատմության հերոսի համար երազանքներ ունենալու «ժամանակներն անցել են»: «Հիմա պետք է նպատակ դնենք մեր առջև ու առաջ գնալով հասնենք դրանց իրագործմանը։ Այժմ նպատակներս մի փոքր անձնական են, բայց դեռ հեռու են»,-ասում է նա:  
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ծնված ու մեծացած Ռաֆայելն այժմ ապրում է Գյումրիում։ Դեռ չի աշխատում, բայց սովորում է. «Սովորում եմ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնում՝ առաջին կուրսում։ Մինչև բանակ զորակոչվելն ավարտել եմ  Գյումրու 4-րդ արհես տագործական ուսումնարանը՝ փայտի փորագրիչ մասնագիտությամբ»: Սովորել է նաև համակարգչային օպերատրություն։ Հիմա նաև պրակտիկա է անցնում համակարգչային ոլորտում՝ մոնտաժ, տեխնիկա:
Ռաֆայելը պատմում է, որ զբաղվել է բոքսով և ֆուտբոլով։ «Ամեն սպորտաձևով պարապել եմ մոտ երկու տարի տևողությամբ։ Մասնակցել եմ ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը։ Այդ ժամանակ երրորդ տեղն ենք գրավել։ Բայց բոքսի մրցումների չեմ մասնակցել։ Պիտի մասնակցեի, ուղղակի դրանից երկու օր հետո պետք է Ռուսատան մեկնեի, չցանկացա կապտած աչքերով գնալ այնտեղ»,- պատմում է նա։ 


«Ռաֆայել, երեք տանկ ես խփել, երբ քեզ հերոս են ասում, ի՞նչ ես զգում»,-հարցնում եմ, բայց նա խուսափում է պատասխանից։ Որպես հերոս մատնանշում է մեզ հետ նստած իր ընկերներին՝ Շուլի Հակոբյանին և Գևորգ Մանուկյանին, ինչպես նաև մնացած բոլոր տղաներին, ովքեր եղել են իրենց հետ այդ օրերին դիրքերում։ 
Ինչպես բոլոր զինվորներին է հատուկ` բանակում ցանկացած պահի գիտեն, թե քանի օրից են զորացրվելու, այդպես էլ Ռաֆայելը, առանց հատուկ դժվարության հիշում է, որ ապրիլի մեկին իր զորացրվելուն մնացել էր հարյուր օր. «Այդպես էլ դիրքերից չիջա, ընդամենը մեկ օր առաջ իջա զորամաս ու զորացրվեցի»:
«Ինչ ուժ փրկեց քեզ». հարցին հետևում է պատասխանը, որ պատահականությամբ է ողջ մնացել։ «Չգիտեմ։ Եթե ասեմ, որ Աստծո հանդեպ հավատն է փրկել, երևի սխալ կլինի, այնպես չի, որ մյուս տղաները չէին հավատում։ Ուղղակի պատահականություն է եղել»,- նշում է Ռաֆայել Հովհաննիսյանը։ 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League