Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարը երկրի զարգացման գործընթացներում կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը

SOCIETY

 Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է  «Արարատյան դաշտի  հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների ներկայացում» խորագրով աշխատաժողովին, որի ժամանակ ներկայացվել են ՄԱԿ-ի ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահ պանության/ԳԱՏՕ/» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից  իրականացված  գույքագրման և հաշվառման արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ բնապահպանության նախարարը իր ողջույնի խոսքում նշել է, որ իրականացված աշխատանքներն արդիական են, քանի որ երկրի բնական հարստություն համարվող ջրային ռեսուրսի ապագան և նրա հետագա օգտագործումն ու կառավարումը բերելու է պետության տնտեսական զարգացման հիմնական մոդելների վերանայմանը: Ըստ նախարարի, կատարվել է մեծածավալ և արդյունավետ աշխատանք, ինչի արդյունքում  ձեռք են բերվել բարձր ճշգրտությամբ արդյունքներ և դրանք շատ կարևոր են ջրային ռեսուրսների ոլորտում իրականացվող բարեփոխումների երկրորդ փուլի համար: «ՀՀ կառավարության որդեգրած քա ղաքականության հիմքում  արժևորվում  են էկոհամակարգային մոտեցումները, այս տեսանկյունից անհրաժեշտություն կա ոլորտում վերանայել վարվող քաղաքականությունը, հետևողականորեն  իրականացնել այնպիսի սահմանափակումներ, որոնք ջրի օգտագործումը կբերեն լիարժեք կանոնակարգման դաշտ` այն դարձնելով առավել կարգավորված, թիրախավորված` ի նպաստ էկոհամակարգի պահպանման և զարգացման: Մեր զարգացման հիմնական մոդելում, որպես կարևորագույն տար, պետք է դրվի լիարժեք կարգավորվող ջրային համակարգը»,- իր խոսքում նշել է  Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարարը կարևորել է նաև ջրի օգտագործման ավտոմատ համակարգերի ներդնումը և վերջին ուսումնասիրությունների արդյունքում գույքագրված չշահագործվող հորերի խնդրի արագ լուծումը:  Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի ՄԶԳ-ի հետ: Տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարը հատուկ հանձնարարական  է տվել ջրային կառավարման ոլորտում բացահայտել բոլոր առանց ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործողների տվյալները, առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք  հիմ նավորապես կբացառեն ապօրինի ջրօգտագործումը` Նախարար Արծվիկ Մինասյանը վստահություն  է հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դրած խնդրի լուծման շրջանակներում նույնպես համատեղ աշխատանքները կշարունակվեն, և միջազգային կառույցներին ու հասարակական կազմակերպություններին հրավիրել է ավելի լայն համագործակցության:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերն իր խոսքում  նկատել է, որ իրականացվող ծրագրով աջակցություն է ցուցաբերվում ՀՀ կառավարությանը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում` մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությանը:

 Աշխատաժողովում ամփոփվել են  իրականացված աշխատանքների արդյունքները: Ուսումնասիրությունների շնորհիվ գույքագրվել է 2807 հոր, 14 բնական աղբյուր 235 ձկնային տնտեսություն: Բացահայտվել են նաև չշահագործվող հորեր, որոնց մի մասից ջրի հոսք է դիտվել և քննարկման ժամանակ առաջարկություն է հնչել դրանք արագ  լուծարել, կոնսերվացնել, կամ, եթե անհրաժեշտություն կա` դրանց մի մասը նպատակային շահագործել:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan