Էյֆելյան աշտարակի անձնակազմի գործադուլը շարունակվում Է չորրորդ օրը
SOCIETYՓարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, սպասարկող անձնակազմի գործադուլը շարունակվում Է չորրորդ օրը. այդ ամբողջ ժամանակ այն փակ Է զբոսաշրջիկների համար: «Գործադուլի պատճառով աշտարակը փակ կմնա ամբողջ օրը»,-հաղորդվում Է աշտարակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Էյֆելյան աշտարակի աշխատանքն ապահովող ընկերության աշխատակիցների գործադուլը շարունակվում Է դեկտեմբերի 13-ից:
Աշտարակի անձնակազմը բաղկացած Է 300 մարդուց, որոնք բաժանված են երեք խմբի: Շաբաթվա սկզբում շուրջ 200 աշխատակիցներ բաց նամակ Էին ուղարկել ղեկավարությանը, որտեղ խոսվում Է «սոցիալական երկխոսության բացակայության» եւ «աշտարակի շահագործման հետ կապված նախագծերի ոչ թափանցիկ լինելու» մասին: Ավելի վաղ նաեւ տեղեկացվել Էր, որ անձնակազմի դժգոհությունն Էին հարուցում ֆինանսական հարցերը:
Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն Է եւ աշխարհում ամենաշատ այցելվող տուրիստական օբյեկտը: Տարեկան այն ընդունում Է շուրջ վեց միլիոն այցելուների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



