ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ իսկական Մեծ Հայի՝ Արմեն Երիցյանի հուղարկավորությունը.
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Մեծ Հայի, պետական ու քաղաքական գործիչ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Հանրության կողմից սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ա. Երիցյանի աճյունը տեղափոխվեց Երևանի քաղաքային պանթեոն։
Մարզահամերգային համալիրի մոտ հավաքված քաղաքացիներն իրենց ցավակցությունն էին հայտնում Երիցյանների ընտանիքին ու նշում. «Մենք դեռ շատ կզգանք Ա. Երիցյանի բացակայությունը մեր երկրային կյանքում, սակայն նրա կատարած բոլոր ազգանվեր գործերը երբեք մոռացության չեն մատնվի։ Մենք նրան բացակա չենք դնի»։



