«Հոգևոր Հայաստանը» բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
SOCIETYՀարգելի պարոն վարչապետ, հռչակելով մի քանի ամիս առաջ «Հոգևոր Հայաստանի» ծնունդը, արժևորելով մեր երկրի հոգևոր կերպարն այսօր իսկ կայացնելու հրամայականը, մենք` մի խումբ մտավորականներս, մեր կոչը հղեցինք արժանավայել երկրում ապրելու այդ հավատամքը կրող համայն հայությանը: «Հոգևոր Հայաստանը»՝ որպես «Զանգակատուն», առաքելություն ունի ցանկացած երևույթ ու գործ արժևորել հայրենիքի բարձրագույն չափանիշներով: Ապրիլյան պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած «Սասնա ծռերի» գործողությունները ստեղծեցին աննախադեպ իրավիճակ մեր պետականության ու ողջ հայության համար:
«Հոգևոր Հայաստանը» դիմում է Ձեզ` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնած նոր ղեկավարի, ում հետ դեռ շարունակում է հույսեր կապել մեր քաղաքացիների զգալի մասը: Կոչ ենք անում վճռորոշ քայլեր ձեռնարկել Արթուր Սարգսյանի ինքնազոհ, մարդասիրական պոռթկման հանդեպ իշխանությունների դատապարտելի վերաբերմունքը կասեցնելու ուղղությամբ: Ժողովրդի կողմից «հաց բերող» առասպելական բնորոշմանն արժանացած, բարձրագույն որակներ կրող այս հայորդին, լինելով հաշմանդամ, այժմ առողջական ծանր վիճակում է:
Ստեղծված է խիստ վտանգավոր նախադեպ, ուղղված հայի ինքնության, բարոյականության, մեր ոգու վեհանձնության դեմ: Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռված հիմք դնել արդարացիության հաստատմանը` ազատ արձակելով Արթուր Սարգսյանին:
Սա քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտ ազդակ կհանդիսանա մեր երկրում ստեղծված հեղձուկ մթնոլորտը հաղթահարելու համար` Ձեր թիկունքին ունենալով հայ ժողովրդի, ինչպեսև «Հոգևոր Հայաստանի» աջակցությունը:
Հարգանքով`
Հասմիկ Պապյան՝ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ,
Խաչիկ Չալիկյան՝ ռեժիսոր, դրամատուրգ,
Եղիշե Պետրոսյան՝ երգահան, երաժիշտ,
Ռուբեն Կարապետյան՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան՝ պատմաբան, ԵՊՀ դասախոս,
Արեգ Նազարյան՝ «Ոստան հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



