Թբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 17-ին
SOCIETYԹբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը, որն արդեն կանգնեցված Է խորհրդարանի շենքի առջեւ Ռուսթավելիի պողոտայում, կվառեն դեկտեմբերի 17-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն ավարտել Է Ամանորի առթիվ քաղաքի կենտրոնական փողոցների ձեւավորումը: Տոնական լուսավորումը միացրել են դեկտեմբերի 15-ին: Ինչ վերաբերում Է ամանորյա միջոցառումներին, ապա դրանք կսկսվեն դեկտեմբերի 25-ից եւ կավարտվեն դեկտեմբերի 31-ին գալա-համերգով Վարդերի հրապարակում:
«Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորապես կվառվեն դեկտեմբերի 17-ին»,- ասել Է Նարմանիան: Ինչ վերաբերում Է «ամանորյա քաղաքին», ապա այն կբացվի դեկտեմբերի 25-ին «Դեդայենա» զբոսայգում: Թբիլիսիում ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն կկազմի 1 միլիոն 487 հազար լարի (մոտավորապես 581 հազար դոլար):



