Հալեպից զինյալների տարհանումը կասեցված է. Reuters
SOCIETYՀալեպից զինյալների տարհանումը կասեցված Է նրանց իսկ գործողությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի իշխանությունների ներկայացուցչին, որը մասնակցում Է տարհանման գործողության ապահովմանը:
Նրա տվյալներով՝ զինյալները փորձել են պատանդներ վերցնել, որպեսզի նրանց որպես կենդանի վահան օգտագործեն տարհանման ընթացքում:
Դեկտեմբերի 15-ի երեկոյան «Ալ Ալամ» հեռուստաալիքը հայտնել Էր, որ «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման զինյալները խոչընդոտում են խաղաղ բնակիչների տարհանմանը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անցած մեկ օրում Հալեպի արեւելյան թաղամասերից դուրս Է բերվել 6462 մարդ, այդ թվում՝ ավելի քան 3 հազար զինյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



