Yerevan, 09.September.2026,
00
:
00
BREAKING


5 պատճառ, թե ինչու չափից շատ սիրելը սպանում սերը

LIFE

Մեկին սիրել նշանակում է նրա համար լավագույնը ցանկանալ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ չեք ստանա այն, ինչի ցանկությունն ունեք: Ահա 5 պատճառ, թե ինչու բուռն  կերպով սերը մեկի նկատմամբ արտահայտելը Ձեր նոր սերը կվանի:

1 Ոչ ոք չի ցանկանում կորցնել ազատությունը Թևերը կտրելը թռչունի թռիչքի համար պատասխանատու փետուրները կտրելու գործողությունն է, որի արդյունքում այն այլևս ի վիճակի չի լինի թռչել: Այսպես մի՛ վարվեք այն մարդու հետ, որին սիրում եք: Երբ զրկում եք նրանց իրենց թևերից, նրանց ստիպում եք Ձեզ կապված լինել: Նրանց նկատմամբ սերը բուռն կերպով արտահայտելով՝ նրանցից խլում եք ազատությունը: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող որոշումներ կայացնել առանց Ձեզ: Ձեր պահվածքով Դուք միանգամայն արհամարհում եք նրանց ցանկությունը: Պետք է Ձեր սիրելիին ազատ լինելու հնարավորություն տաք, նույնիսկ ամուսնանալուց հետո: Սա չի նշանակում աչք փակել արտաամուսնական կապին: Սիրելիին ոսկեզօծ վանդակում մի՛ պահեք, քանի որ կապ չունի, թե որքան հրաշալի պայմաններ կլինեն, այն բանտ է, որում ոչ ոք չպետք է ապրի:  Թողեք որ վայելեն իրենց ազատությունը, և եթե իսկապես Ձեզ վիճակված է, միասին կլինեք անկախ ամեն ինչից:

2 Հարաբերության զարգացման կանխում Սա ճշմարիտ է, երբ նոր մարդու եք ժամադրում, և հատկապես երբ երկուսդ էլ երիտասարդ եք: Ձեզ և Ձեր զուգըկներոջը պետք է հնարավորություն տաք լինելու երկու առանձին անհատներ: Պետք է նրան նաև տաք բավարար ժամանակ և տարածք՝ Ձեզ իր կյանք ընդունելու համար՝ անկախ այն բանից, թե որքան եք սիրում մեկդ մյուսին: Ինչ-որ մեկին սիրել նշանակում է հարգել նրանց կարիքները և ցանկությունները, և ոչ թե՝ Ձեր կենսակերպը նրանց պարտադրել: Եթե Ձեր նոր սիրուն պարուրեք այն ամենով, ինչի պահանջը նա չունի, Դուք կարիքավորի և ագահի տպավորություն կթողնեք, և կարող եք համոզված լինել, որ կրկին միայնակ կլինեք: Կատարյալ հարաբերություն ստեղծելը ժամանակ է պահանջում, և եթե արագացնեք հարաբերությունները և փորձեք վերահսկել զուգընկերոջը, երբեք չեք ունենա ցանկալի հարաբերությունը, քանի որ այն հավիտյան կխզվի:

3 Զրկել նրան անկախությունից Դուք Ձեզ համար կարևոր էակին չեք տա կարևոր հնարավորությունը լինելու այնպիսին, ինչպիսին որ կա, եթե չափից դուրս սիրով պարուրեք: Որոշումներ կայացնելիս պետք է ներկա լինեք՝ անկախ նրա ցանկությունից: Սկսած  ցնցուղ ընդունելու պահը որոշելը, ճաշելիս ինչ ուտելու որոշում կայացնելը, մինչև մեկ այլ երկիր գործուղվելու որոշում կայացնելը, այս ամենի արդյունքում նա զրկվում է անկախ լինելու հնարավորությունից: Վերջին բանը, որ ցանկանում եք անել, սիրելիին ճնշելն է: Եթե փորձեք սահմանափակել Ձեր նոր սիրելիի՝ ընտրություններ կայացնելու ունակությունը, ապա միայն ժամանակի հարց է, մինչև նա կսկսի հասկանալ, որ իր ամբողջ կյանքը բանտ է, և ամեն բան կանի, որ ազատվի: Սխալ չէ ժամանակը մեկ ուրիշի հետ անցկացնելը կամ կյանքը փոխող որոշումներ կայացնելիս մասնակից լինելը: Ինչևիցե, տարբերություն կա, արդյոք Ձեր ցանկությունը ստիպողաբար է կատարվում, թե նրան հնարավորություն է տրվում Ձեզ իր կյանք հրավիրել: Մի՛ զրկեք Ձեր նոր սիրուն անկախությունից, քանի որ փախուստի կդիմի:

4 Մտերմությունն արհամարհանք է ծնում Մտերմությունն արհամարհանք է ծնում, և ինչպես որ շատ զույգեր կասեն, այն նաև ձանձրույթ է առաջացնում: Բոլորն իրենց անձնական տարածքի կարիքն ունեն: Նույնիսկ ամուսնացած տարեց զույգերը գնահատում են մեկը մյուսից որոշ ժամանակ հեռու լինելը: Բացակայությունը ստիպում է կողակցին կարոտել: Մեծամասամբ մարդիկ հակված են գնահատել այն, ինչից հեռու են, և հարաբերությունները բացառություն չեն: Սա չի նշանակում, որ երկարատև սիրավեպերը ձանձրալի են: Պարզապես նշանակում է, որ երկու կողմերը հասկացել են, թե ինչպես հավասարակշռեն ազատությունը և սերը՝ առանց մեկը մյուսի նկատմամբ սերը բուռն կերպով արտահայտելը: Ձեր նոր սիրուն ազատություն և ժամանակ տվեք, թողեք որ տղան երեկոն իր ընկերների հետ անցկացնի, աղջիկն էլ՝ իր ընկերուհիների հետ՝ առանց քննադատելու միմյանց: Հիշեք, որ մտերմության արդյունքում արհամարհանք է առաջանում, այսպիսով, մեկդ մյուսին միշտ ժամանակ տվեք ընկերների և սիրելի զբաղմունքի համար:

5 Հուսահատությունն է ցուցադրում Երբ նոր սիրուն Ձեր սիրով հանգիստ չտաք, անկասկած, Ձեզ անհույսի տեղ կդնեն, եթե նույնիսկ այդպես չէ: Միշտ հիշեք, որ ոչ ոք չի ցանկանում հարաբերություն մի մարդու հետ, որը իր երկու ոտքերի վրա ինքնուրույն չի կարողանում կանգնել: Պետք է ինքներդ էլ անկախ լինեք և ապացուցեք Ձեր սիրելիից բացի նաև ինքներդ Ձեզ, որ կարող եք համակերպվել չափահաս մարդուն բնորոշ հարաբերություն ունենալու պատասխանատվության հետ: Սերը վստահություն է պահանջում, և եթե չեք կարող ազատ թողնել զուգընկերոջը՝ առանց նրան 20 հարց տալու, Դուք անվստահության նշաններ եք ցույց տալիս: Դրանից բացի Ձեր նոր սերը կմտածի, որ չեք կարող գլուխ հանել միայնակ լինելուց և վախենում եք նրան կորցնելուց: Ոչ ոք չի ցանկանում խենթի կամ կարիքի մեջ գտնվողի հետ լինել, այդ իսկ պատճառով ուշադիր եղեք, որ կրքոտ կերպով Ձեր սերը չարտահայտեք Ձեր սիրելիի նկատմամբ, քանի որ դա հուսահատության կնմանվի, ինչը զուգընկերոջ մեջ միանգամայն վանող հատկանիշ է համարվում: 

EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stage