Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

INTERNATIONAL NEWS

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի նախագահությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կանխել աղետը. ոչ պետական դերակատարների կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և կիրառումը դադարեցնելու գլոբալ օրակարգ» թեմայով բաց քննարկում, որը բացեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: Ելույթով հանդես եկան ավելի քան յոթ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իր խոսքում դեսպան Մնացականյանը, մասնավորապես նշեց, որ ներկայումս մենք առերեսվում ենք ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և կիրառման աճող վտանգին, ինչը լուրջ սպառնալիք է համընդհանուր անվտանգության համար: «Գլոբալիզացիայի պայմանները դյուրացրեցին ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի համար քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային զենքի ձեռքբերման և կիրառման հնարավորությունները: Նշված խմբերից որոշները կարող են անհրաժեշտ ֆինանսա կան միջոցներ հայթայթել իրենց նպատակներին հասնելու համար: Թեև առկա տեխնիկական արգելքները դեռևս կանխարգելում են վերջիններիս կողմից դրանց առաքման ժամանակակից միջոցներ արտադրումը, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ զինատեսակների մահաբեր հետևանքները, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ անգամ փոքրածավալ հարձակումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Այսօրվա հրամայականն է` մշակել միջուկային ոլորտի՝ միջազգային համագործակցությամբ զուգորդվող ազգային վերահսկողության և չտարածման մեխանիզմ, կանխել այդ զենքի տարածումն ու կիր առումը ոչ պետական` ահաբեկչական և այլ հանցավոր խմբերի կողմից» - իր խոսքում շեշտեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։ Դեսպանի խոսքով, Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին ներպետական և միջազգային հարթություններում՝ մշակելով համապատասխան ներքին օրենսդրություն, վավերացնելով ու կիրառելով միջազգային իրավական համաձայնագրեր: Զոհրաբ Մնացականյանը հիշատակեց նաև ՀՀ Կառավարության 2015թ. որոշումը` Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական և միջուկային տեղակայանքների անվտանգության հզորացման մասին:

ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելեց, որ Հայաստանը նաև ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի կոմիտեի հետ՝ նշելով, որ այս ոլորտի կարգավորման նպատակով ընդունված Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է հստակ քայլեր` ուղղված իրագործվող միջոցառումների վերանայմանը և հետագա ծրագրերի մշակմանը: «Մենք նաև ակտիվ ներգրավված ենք զենքի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրերում, որոնց թվին են դասվում «Միջուկային ահաբեկչության կանխարգելման գլոբալ նախաձեռնություն»-ը և «Տարածման անվտանգության նախաձեռնություն»-ը: Հայաստանի կառավարությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում շարունակական աշխատանքներ է իրականացնում միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարում», - ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee