Գիտնականները ջուր են հայտնաբերել Ցերերայի հավերժական մթության մեջ
SOCIETYԳերմանացի եւ ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Ցերերայի վրա ջուր կա նաեւ հավերժական մթության շրջաններում: Հետազոտությունը հրապարակված Է Nature Astronomy հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականները Dawn առաքելության ընթացքում, կատարելով ավելի քան 600 խառնարանների մակերեւույթի սպեկտրազննական վերլուծություն, դրանցից 10-ում հայտնաբերել են ջրային սառույց, որը երբեք չի լուսավորվել արեգակնային լույսով:
Թզուկ մոլորակում նման վայրերի ոչ մեծ թիվը, հեղինակների կարծիքով՝ ցույց Է տալիս խառնարաններում ջրային սառույցի հարվածական առաջացումը:
Ցերերայի վրա ջուրը հայտնաբերվել Է 2014 թվականին Երկրից դիտարկումների ընթացքում: Այնուհետեւ այդ տվյալներն իրենց հաստատումն են գտել Dawn առաքելության շրջանակներում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



