ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության Է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սանդերսի դեմքին առաջացել Էր ոչ մեծ ուռուցք՝ այսպես կոչված բազիլիոմա, որը դասվում Է մաշկի վրա չարորակ գոյացությունների առավել տարածված տիպին:
Մոտ մեկ ժամ տեւած բուժընթացը տեղի Է ունեցել ամբուլատոր պայմաններում: Ինչպես նշվում Է, Սանդերսը, որը Վերմոնտի նահանգից սենատորի պաշտոն Է զբաղեցնում, վիրահատությունից հետո անմիջապես վերադարձել Է աշխատանքի եւ իրեն նորմալ Է զգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



