Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան իսկական փոթորիկ է առաջացրել

INTERNATIONAL NEWS

Երեկ, ի թիվս այլ թեմաների, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն էին լուսաբանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Բաքու: Ըստ նույն աղբյուրների՝ Իսրայել–Ադրբեջան երկարատև համագործակցությունն ու բարեկամությունն այս անգամ նույնպես դրսևորվել է ամենատարբեր ոլորտներին առնչվող պայմանագրերի ստորագրման տեսքով, սակայն, նախագահ Ալիևից սկսած, մեդիան հիմնականում կենտրոնացել էր Իսրայելից 4,85 մլրդ դոլար արժողությամբ զենք գնելու պայմանագրի վրա, ինչը` ըստ Ալիևի, մի քանի անգամ կմեծացնի Բաքվի ռազմական հնարավորությունները` սանձելով հայերիս:

Խնդիրը, սակայն, այն է, որ Ադրբեջան–Իսրայել համագործակցությունն իրականում այնքան էլ խանդավառ հանրային ընդունելություն չունի, որքան ներկայացվում է երկու կողմերում: Եվ անգամ վարչապետի այցը, որ պատմական է որակվում, լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ Բաքվի, այսպես կոչված, իսլամիստական շրջանակներում, որոնք դեմ են իսլամի թշնամի սիոնիստական Իսրայելի հետ ջերմ հարաբերություններին և նույնիսկ մամլո հաղորդագրություն էին տարածել այդ մասին, թե՛ Իսրայելում, որտեղ գնալով թափ է առնում հատկապես Հայաստանի դեմ արտահայտվող համագործակցության հաստատումը շիական համարվող Բաքվի հետ: Բայց, իհարկե, ամենալուրջ բացասական արձագանքը Իրանինն էր: Դեռ այցից առաջ՝ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Ասկար Սոլթանիեն հայտարարել էր, թե իր երկրին անչափ մտահոգում են վերջին շրջանում խիստ ակտիվացած՝ Իսրայել–Ադրբեջան շփումները: Դրան հետևեց պատգամավորների կոշտ արձագանքը, իսկ Իրանի հոգևոր առաջնորդի՝ այսպես կոչված՝ Արևմտյան Ադրբեջանում ներկայացուցիչ Սեիդ Մեհդի Գորեյշին և այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին ուղիղ տեքստով անընդունելի համարեցին Նեթանյահուի այցը Բաքու` Ալիևին առաջարկելով խափանել վարչապետի այցը Ադրբեջան: 

Բաքուն, սակայն, ինչպես 2009–ին, երբ Շիմոն Պերեսն էր ժամանում Ադրբեջան, արհամարհեց իրեն ուղղված կոչերը և թերթերից մեկը նույնիսկ գրեց, թե եթե այն ժամանակ մերժեցին Իրանի գեներալ Հասան Ֆիրուզաբադին, որ Պերեսի այցը տապալելու համար Բաքու էր հասել, ի՞նչն է խանգարում, որ այժմ էլ մերժեն Հայաստանի բարեկամ Իրանին՝ առանց իսլամի բավիղներում տրորվելու առաջ տանելով սեփական շահը: Միլի մեջլիսից էլ զգոնության արձագանքներ հնչեցին, իբր՝ շուտով սպասվում է Իրանի նախագահի այցը թշնամի և քրիստոնյա Հայաստան, արդյոք Բաքուն էլ իր հերթի՞ն պիտի Թեհրանին խորհուրդներ տա կամ սպառնա այդ առիթով: Ինչո՞ւ է, ուրեմն, Իրանը պայմաններ թելադրում Բաքվին: 

Իրանում առայժմ չեն արձագանքել այսօրինակ հայտարարություններին, սակայն, զինվորականներից մեկը, որ չի կամեցել ներկայանալ իրանական «Ֆարս» գործակալությանը՝ հայտարարել է, թե Իրանում ուշի ուշով են հետևում ինքնահավան Իլհամի ցուցքերին, և քանի որ իրենց հիշողությունն ի վիճակի է հազարամյակների իրողություններ ամբարել, այնտեղ տեղ կգտնվի նաև նրա համար, որ Ադրբեջանը փաստացի դարձել է Թուրքիա–Իսրայել–Պակիստան առանցքի սոսինձը: Ի լրումն սրա՝ Իրանի նախագահը պաղեստինցիներին կոչ է արել ջիհադ հայտարարել Իսրայելի դեմ, քանի որ այդ երկիրն այլևս որևէ տարբերակ չի թողնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, իսկ Պաղեստինի ինքնավար հանրապետության ղեկավարությունն էլ հայտարարել է, թե շրջագայելու փոխարեն՝ Նեթանյահուն ու ողջ Իսրայելը պիտի պատասխան տան ռազմական հանցագործությունների համար, որ իրականացրել են այս տարիների ընթացքում՝ այժմ էլ դեմ կանգնելով դեկտեմբերի 21–ին Փարիզում քննարկվելիք՝ Խաղաղության հաստատման ֆրանսիական նախագծին: 

Կարճ ասած՝ չի կարելի ասել, թե մի այցի պատճառով այս բոլոր խնդիրները մեջտեղ եկան, բայց որ առկա խնդիրներն ավելի բարդացան, այդ մեկը հաստատ է: Հավելենք միայն, որ Բաքվից Նեթանյահուն մեկնել է Ղազախստան, ինչը նրա առաջին այցն է այդ երկիր: Ընդ որում՝ դարձյալ իսլամական:

Գոհար Սիմոնյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee