Մազաթափության դեմ հզոր միջոց
LIFEՄազաթափությունը մերօրյա հասարակությունում ամենատարածված խնդիրներից մեկն է: Մազաթափություն կարող է առաջանալ մի շարք գործոնների ազդեցությունից՝ ալերգիաներ, հորմոնալ խախտումներ, սննդի պակաս, սթրես, անորակ խնամքի միջոցներ:
Past.am-ն առաջարկում է բաղադրատոմս, որը խթանում է մազերի աճն այն հատվածներում, որտեղ խնդիր կա:
Բաղադրություն
-
1 ձու
-
1 հասած բանան
-
1 ճ/գ մեղր
-
Կես բաժակ գարեջուր
Անհրաժեշտ է տրորել բանանը և ավելացնել ձուն: Լավ խառնել, որպեսզի համասեռ զանգված ստացվի: Ավելացնել մեղրն ու գարեջուրը, կրկին լավ խառնել: Ստացված զանգվածը քսեք գլխամաշկին և 5 րոպե մերսեք: Ապա գլխարկ դնել և թողնել դիմակը մնա մազերին մոտ 1 ժամ: Երբ պրեցեդուրան ավարտեք, գլուխը լվացրեք սովորականի պես:
Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրացնում են մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:



