Պեկինի իշխանությունները տեւական սմոգի պատճառով արգելել են ավտոմեքենաների կեսի երթեւեկությունը
INTERNATIONAL NEWSՊեկինում օդի աղտոտման ամենաբարձր (կարմիր) մակարդակ սահմանելուց հետո անձնական ավտոմեքենաների կեսի երթեւեկության համար սահմանափակումներ են մտել, հայտնում է Պեկինի քաղաքապետարանը։
Իշխանությունները թույլատրել են ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարությանը փոխել աշխատանքային գրաֆիկը, առաջարկելով աշխատակիցներին հեռակա աշխատել, իսկ մանկապարտեզները ու միջնակարգ կրթության հաստատությունները կարող են աշխատել ճկուն գրաֆիկով։ Նաեւ քաղաքում դադարեցվել են շինարարական աշխատանքները, որոշ ձեռնարկություններում սսահմանափակումներ են մտել, որպեսզի կանխեն վնասակար նյութերի պարունակության բարձրացումը քաղաքի օդում։
Արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի շրջանակում, որը Պեկինը ընդունել էր 2013-ին, վտանգի կարմիր մակարդակ են հայտարարում, երբ քաղաքի վրա խիտ մառախուղը պահպանվում է 72 ժամից երկար։



