Նոր մանրամասներ ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործից
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի եւ նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ստացվել են մահվան պատճառները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
Ստացված եզրակացությունների համաձայն՝ Մ.Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել 35-36 շաբաթական հղիության ընթացքում արձանագրված հղիության անեմիայով եւ սակավաջրությամբ, զարգացած սուր շնչառական վարակով, հիպերթերմիկ սինդրոմով, ինտերստիցիալ թոքաբորբով, հեմոֆագոցիտար համախտանիշով, հեպատո-սպլենոմեգալիայով, թրոմբոցիտոպենիայով, ոսկրածուծում էրիթրոկարիոցիտար ու գրանուլացիոն շարքի խիստ ընկճմամբ, կոագուլոպթիայով, փայծաղի ֆոլիկուլյար կառուցվածքի խոր ընկճմամբ, HELLP համախտանիշի զարգացմամբ, հեպատոցիտների ծանր դիստրոֆիայով եւ տարածուն նեկրոզներով, երիկամների կծիկների ֆոկալ ու սեգմենտար նեկրոզներով, տարածուն տուբուլոնեկրոզով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, ծանր կոագուլոպթիայով, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշով, մաշկածածկույթներում եւ ներքին օրգաններում բազմաթիվ կետավոր եւ միաձուլվող արնազեղումներով, դուրալ, սուբդուրալ, մանր ու մեծ թարմ, սուբարախնոիդալ ու միջգալարային մանր ու թարմ արնազեղման օջախներով, անասարկայով։
Նշված ախտանիշներն առկա են եղել Մերի Մարգարյանի մոտ կենդանության օրոք եւ հանգեցրել մահվան:
Իսկ ըստ նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի մահը վրա է հասել հուլիսի 30-ին՝ ժամը 12:10-ին: Մահվան պատճառ է եղել թոքերի եւ գլխուղեղի այտուցը, որոնք պայմանավորված են առաջնային բնածին իմունոդեֆիցիտով՝ ուրցագեղձի ակցենդենտալ 3-4 աստիճանի ինվոլյուցիայով։
Ծննդկանին եւ նրա դստերը բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկական հնարավոր սխալը պարզելու համար նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացվել։
Նախաքննությունը շարունակվում է:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի եւ նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։