Թրամփը նեղացել է Twitter–ից «խարդախամիտ Հիլարի» սմայլ չստեղծելու համար
INTERNATIONAL NEWSTwitter–ի ղեկավարությանը չեն հրավիրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոշորագույն IT ընկերությունների հանդիպմանը «խարդախամիտ Հիլարի» (#CrookedHillary) սմայլ ստեղծելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին Politico–ին հայտնել են իրավիճակին քաջատեղյակ աղբյուրները։
Թրամփի խորհրդական Շոն Սփայսերը այս տեղեկությունները հերքել է։
Հանդիպումն ընթացել է Թրամփի նյույորքյան շտաբում։ Դրան մասնակցել են Amazon, Oracle, Apple, Palantir, Intel, Tesla, Microsoft, Google, Cisco, IBM, Facebook եւ Google ընկերությունների ներկայացուցիչները։ Հանրապետականը հայտարարել էր, որ իր նպատակն է օգնել այդ ընկերությունների հաջող զարգացմանը։
Twitter–ն այն քիչ IT ընկերություններից մեկն էր, որը ներկա չէր միջոցառմանը։ Քաղաքական գործչի թիմի ներկայացուցիչները դա բացատրել են այն հանգամանքով, որ Twitter–ը բավականաչափ խոշոր ընկերություն չէ, փոխանցում է Reuters–ը։



