Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության ներդրումային ծրագրերը

ECONOMICS

Կառավարությունը պատրաստել է և փորձում է ակտիվորեն ներկայացնել մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք պետք է հետաքրքրություն առաջացնեն պոտենցիալ ներդրողների համար և ամենակարևորը դրսից ներդրումներ բերեն Հայաստան: Հիմնական առաջնահերթություններն են` տրանսպորտային ենթակառուցվածքները, մետալուրգիան, էներգետիկան, շինարարությունը և հատուկ նյութերի արտադրությունը: Ներկայացնենք այդ նախագծերը, որոնք տեղադրված են «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության կայքէջում: Արդյո՞ք դրանք իրականություն կդառնան, դժվար է ասել, համենայնդեպս անդրադառնանք դրանցից կարևորներին:

1. Եվ այսպես` տրանսպորտային ոլորտի ներդրումային նախագծերից է Հյուսիս–հարավ ավտոմայրուղու կառուցումը, որի ավարտը նախատեսված է 2020 թ.–ին, իսկ ընդհանուր ներդրումները կազմելու են՝ 2–3 միլիարդ ամերիկյան դոլար: Այն ավարտին հասցնելու համար դեռևս անհրաժեշտ են 0,7–1,7 միլիարդ դոլարի ֆինանսական միջոցներ:

2. Լեռնամետալուրգիայի ոլորտի զարգացման համար նախատեսվում է կառուցել նոր պղնձաձուլական գործարան, որի նախագծի իրականացման համար նախնական գնահատականով անհրաժեշտ է 400–450 միլիոն դոլար, տարեկան 80 հազար տոննա պղինձ արտադրելու համար: Տարեկան շահույթը կկազմի 28,8 միլիոն դոլար, ներդրումների հետգնումը՝ 13,8 տարի:

3. Էներգետիկ ոլորտի զարգացման կարևոր նախագծերից են՝ 66 ՄՎտ հզորության «Լոռիբերդ» հիդրոկայանի կառուցումը, որի ներդրումների ծավալը գնահատվում է՝ 122 միլիոն դոլար: Ապա, Դեբեդ գետի վրա կառուցվող «Շնող» հիդրոկայանի կառուցումը, որը կունենա 76 ՄՎտ հզորություն, որի իրականացման համար նախատեսվում են 120–150 մլն ամերիկյան դոլարի ներդրումներ:

4. Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում նախատեսվում է «Սեմյոնովկա» հողմակայանի կառուցումը՝ 35 ՄՎտ հզորությամբ, որի համար նախատեսվում են 45,8 մլն եվրո ներդրումներ, և «Զոդ» հողմնակայանի կառուցումը, որը կունենա 20 ՄՎտ հզորությամբ, նախատեսվում են 27 մլն եվրո ներդրումներ: Երկրաջերմային էներգետիկայի կայացման համար՝ «Ջերմաղբյուրի» կայանը կունենա 25 ՄՎտ հզորություն և պահանջվում են 44 մլն դոլարի ներդրումներ, իսկ «Քարքառի» կայանը՝ 28 ՄՎտ հզորություն և պահանջվում են՝ 106 մլն եվրո ներդրումներ:

5. Խոշոր նախագիծ է Երևանի կենտրոնում 33–րդ թաղամասի կառուցումը 5 հա տարածքի վրա, շինարարությունը կտևի 3–4 տարի և ընդհանուր նախագիծը կարժենա մոտ 300 մլն ամերիկյան դոլար:

6. Նախատեսվում է ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցում, որտեղ կստացվի բարձր մաքրությամբ ոսկի: Այն կգործի Հայաստանում գործող մի քանի ոսկու և այլ մետաղային հանքերի հենքի վրա: Ոսկու աֆինաժի ֆաբրիկայի կառուցման նախնական արժեքը՝ 20 տոննա ոսկու ստացման դեպքում կկազմի 10–12 մլն ամերիկյան դոլար:

7. Ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է՝ «Հարավային Հայաստան» երկաթգծի կառուցումը (հայտնի է Իրան–Հայաստան երկաթուղի անվանմամբ), որը կունենա՝ 304,7 կմ և 15,5 մլն տոննա մինչև 2025 թվ.–ը, իսկ 2035 թվ.–ից 18,3 մլն տոննա բեռնափոխադրումների հզորություն: Այս նախագծի արժեքը գնահատվում է 3,2 մլրդ դոլար: 

8. Այստեղ մեկ այլ խոշոր նախագիծ է նաև «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն և այլ շրջանների միջև հասարակական տրանսպորտի ուղիների կառուցումը: Մասնավորապես՝ մետրոյի գծի կառուցում դեպի Չարբախ կայարան (951,4 մլն դոլար), Երիտասարդական կայարանից Մալաթիա երկրորդ մետրոյի գծի կառուցումը՝ (1,7 մլրդ դոլար), երկաթգծի կառուցում՝ Դավիթաշենից դեպի Մալաթիա, ապա Սասունցի Դավիթ (379 մլն դոլար) և էքսպրես ավտոբուսային գծի կառուցում «Զվարթնոցից» դեպի կենտրոն՝ 0,5 մլն դոլար նախագծային արժեքով:

9. Նախատեսվում է նաև բազալտի հիմքի վրա ստեղծվող թթվակայուն նյութերի արտադրության գործարան, որի նախագծի արժեքն է 5 մլն դոլար: Ինչպես նաև պեռլիտի հումքի վրա ստեղծվող ջերմակայուն նյութերի 100 հազար մետր խոր. արտադրողականությամբ գործարան և որի նախագծային արժեքն է 10–12 մլն ամերիկյան դոլար: Ներդրումներ են հարկավոր նաև հատուկ պինդ ապակու արտադրության գործարանի կառուցման համար՝ 15 միլիոն դոլար արժեքով:

10. Ներկայացվել են նաև գորգերի արտադրության ներդրումային նախագիծ՝ 1,5–2 մլն արժեքով:

Սրանք են 2 տասնյակի հասնող և մոտ 10 միլիարդ ընդանուր արժեք ունեցող այն հիմնական ներդրումային նախագծերը, որոնք, ըստ կառավարության, կարևոր են տնտեսության զարգացման համար:

Նորայր Սարգսյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference