Նազարբաեւը սերտ ինտեգրացման կոչ Է ուղղել Եվրասիայի երկրներին
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եվրասիական մայրցամաքում ինտեգրացիոն փոխգործակցությունը համարում Է վստահության, բարեկամության ու կայունության գրավական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ղազախստանը ինտեգրացման նոր մոդելի նախաձեռնողն Էր: Քսան տարի ես համառորեն ձգտում Էի հասնել եվրասիական ինտեգրացման գաղափարի իրականացման, որի մասին խոսվում Էր տակավին անցյալ դարի 94 թվականին: Այսօր Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի հետ միասին ստեղծել ենք Եվրասիական տնտեսական միությունը»,-ասել Է Նազարբաեւը՝ դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարության առթիվ կայացած հանդիսավոր ժողովում:
Նազարբաեւը նշել Է, որ աշխարհի տասնյակ երկրներ են ցանկություն հայտնում համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտիների ստեղծման ակնկալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



