Բուխարեստում Հայոց լեզվի դասագիրք է հրատարակվել
SOCIETYԲուխարեստի համալսարանի հրատարակությամբ դեկտեմբերի սկզբին լույս է տեսել մանկավարժական գիտությունների դոկտոր Աիդա Մարկոսյանի Հայոց լեզվի դասագրքի 2-րդ մասը` Հիմնական դասընթացը, ռումինախոսների համար (Aida Markosian, Manual de limba armeana, Partea II, curs de baza, Editura Universitatii din Bucuresti, 2016): Առաջին` նախապատրաստական մասը նույն հրատարակչության կողմից լույս է տեսել 2013թ.: Այժմ հեղինակն աշխատում է դասագրքի 3-րդ մասի վրա (ռումինախոսների համար այս դասագիրքը հիմնված է ռուսախոսների համար Մարկոսյանի հրատարակած Հայոց լեզվի «Կռունկ Հայաստանի» դասագրքի վրա, որը բաղկացած է 3 մասից եւ մեկ Հավելվածից):
Ինչպես հաղորդում է Բուխարեստում «Արմենպրես»-ի թղթակիցը, դասագիրքը նախատեսված է բուհական ուսուցման համար: Դոկտոր Մարկոսյանն արդեն հինգերորդ տարին է այդ մեթոդով հայերեն է դասավանդում Բուխարեստի համալսարանում:



