Հալեպում զինյալները հրկիզում են իրենց շտաբները եւ ոչնչացնում պարենամթերքի պաշարները. «Ալ Մայադին»
INTERNATIONAL NEWSՀալեպի հարավ-արեւելքի վերջին պատվարները լքող զինված կազմավորումների անդամները հրկիզում են իրենց շտաբների հարկաբաժինները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին, քաղաքի այդ մասում ծխի քուլաներ են բարձրանում: Զինյալները ոչնչացնում են ոչ միայն փաստաթղթերն ու տեխնիկան, այլեւ իրենց ունեցած պարենամթերքի պաշարները:
Դեկտեմբերի 15-ին սկսվել Է Հալեպից զինված խմբավորումների անդամների եւ խաղաղ բնակիչների դուրսբերման գործողության առաջին փուլը: Առաջինների թվում տարհանվելու են վիրավորները եւ շտապ բուժօգնության կարիք ունեցողները:
«Ալ Մայադին»-ի տեղեկությունների համաձայն, քաղաքի՝ սիրիական բանակի կողմից շրջապատված հարավարեւելյան թաղամասերից կհեռանա 12 հազար մարդ: Խոսքը վերաբերում Է անօրինական կազմավորումների անդամներին (մոտավորապես 4 հազար զինյալ) եւ նրանց ընտանիքներին, ինպես նաեւ այն խաղաղ բնակիչներին, որոնց ծայրահեղականներն օգտագործում Էին որպես կենդանի վահան: Պլանավորվում Է, որ համաներումից օգտվելուց եւ իշխանություններին հանձնվելուց հրաժարված արմատականները հատուկ հատկացված միջանցքով կուղեւորվեն քաղաքի արեւմտյան արվարձան, իսկ այնտեղից՝ Իդլիբի նա հանգ, որը գտնվում Է զինված ընդդիմության հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



