Վարչապետը հանձնարարեց Վերին Լարսի հետ կապված հարցը պահել ուշադրության կենտրոնում
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց Վերին Լարսի հետ կապված հարցը պահել մշտական ուշադրության կենտրոնում: «Ես գիտեմ որ Դուք երեկ եք եկել, պետք է Վերին Լարսի հետ կապված խնդիրները պահել մաքսիմալ ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, որովհետև մենք այնտեղ խնդիրներ ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ինայցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայնմարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետումսպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսիաջակցության կարիք ունեն:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Խուցիշվիլին, սահմանային անցակետիվրացական կողմում նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ Վրաստանիհամապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացնում են ճանապարհների մաքրմանաշխատ անքներ, սակայն եղանակային պայմաններն անհնարին են դարձնում տրանսպորտային միջոցների անվտանգերթևեկը:



