Թիլերսոնը թողեց ExxonMobil կորպորացիայի ղեկավարի պաշտոնը
INTERNATIONAL NEWSExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնը պաշտոնաթող Է եղել եւ իր փոխարինող Է նշանակել 51-ամյա գործարար Դարեն Վուդսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել են ընկերությունում:
Այստեղ ճշտել են, որ Թիլերսոնը հայտարարել Էր, որ մտադիր Է պաշտոնաթող լինել «ընթացիկ տարվա վերջին՝ ավելի քան 41 տարվա ծառայությունից հետո»: Ավելի վաղ Թիլերսոնը ծրագրում Էր պաշտոնաթող լինել 2017 թվականի մարտին՝ իր 65-ամյակի լրանալուց հետո:
Նավթային հսկայի ղեկավարությունը Թիլերսոնին շնորհավորել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ: Ընկերությունում նաեւ հայտնել են, որ Դարեն Վուդսը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում Թիլերսոնին կփոխարինի 2017 թվականի հունվարի 1-ից: Վուդսի թեկնածությանն արդեն հավանություն տրվել ընկերության տնօրենների խորհրդի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



