Հեռացածների համար Ծառուկյանի կողքին տեղ չկար. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Գյումրի էր այցելել Գագիկ Ծառուկյանը: Բազմաթիվ գյումրեցիներ էին եկել Ծառուկյանին հանդիպելու: Այցի ժամանակ հիմնական ուղեկցողը Վարդևան Գրիգորյանն էր: Քաղաքում շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ Մարտուն Գրիգորյանը կարող է Ծառուկյանի վերադարձի դեպքում «տեղափոխվել» նորից ԲՀԿ և գնալ Բարգավաճ Հայաստանի ռեյտինգային ցուցակով: Տեղափոխվել ասելով նկատի ունենք՝ ՀՀԿ–ից ԲՀԿ տեղափոխվել, քանի որ ոչ ֆորմալ առումով Մարտուն Գրիգորյանը վերջին շրջանում հենց ՀՀԿ քաղաքական ծիրում էր գործում:
«Փաստի» տեղեկություններով` Ծառուկյանի այցի ժամանակ Մարտուն Գրիգորյանը ոչ միայն չկար, այլև քաղաքացիները խոսում էին, որ նա ցանկացել էր հայտնվել Ծառուկյանի կողքին, բայց մերժում էր ստացել:
Ծառուկյանն ինչպես նկատեցինք, իր ոճին հավատարիմ ահռելի դրամական օգնություններ արեց Գյումրիում, միաժամանակ 30 միլիոն դրամ հատկացնելով Վարդևան Գրիգորյանին՝ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար: Սա բացահայտ ցույց տվեց, որ իր կողքից ժամանակին որոշ հեռացածների Ծառուկյանը չի ներել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



