Չիլիում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի
SOCIETYՉիլիի խաղաղօվկիանոսյան ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին։
Չիլիի ՆԳ նախարար Խորխե Բուրգոսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ստորգետնյա ցնցումերի պատճառով զգալի վնաս է կրել Կոկիմբո քաղաքի նավահանգիստը։
Երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին ՝ տեղական ժամանակով 19:45-ին: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկությունով՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 8.3, իսկ Չիլիի Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ 8.4: Երկրաշարժի օջախը եղել է Իլյապելից 54 կմ, իսկ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից՝ 229 կմ հեռավորության եւ 25 կմ խորության վրա: Առաջին երկրաշարժին հաջորդել են մի քանի թույլ հետցնցում։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



