«Միասնություն» շարժումը՝ պատանի մարզիկների կողքին (լուսանկարներ)
SOCIETYԴեկտեմբերի 13-ին «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, «Զարգացման ուղի» նախաձեռնության ղեկավար Հայկ Պետրոսյանը խրախուսական նվերներ հանձնեց «Այկիկենդո» կարատեի հայկական ֆեդերացիայի մի խումբ սաների, ովքեր օրեր առաջ լավագույնս էին իրենց դրսևորել Թբիլիսիում կայացած առաջնությանը:
Մարզիկները հայրենիք են վերադարձել 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալներով:
Հայկ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ այս ոգևորիչ արդյունքը չէր կարող «Միասնություն» շարժման խորհրդի ուշադրությունից վրիպել, քանի որ շարժման գաղափարական ակունքներում դրված է բնականոն սերնդափոխության գաղափարը: Նմանատիպ ակցիաներն ու հանդիպումները երիտասարդ սերնդի հետ կարևոր դեր և նշանակություն ունեն նաև այս տեսանկյունից:


1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



