ԵՄ-ի ղեկավարները կքննարկեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարացնելու Մերկելի առաջարկը
INTERNATIONAL NEWSԵվրախորհուրդը դեկտեմբերի 15-ին կքննարկի եւ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ որոշում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկությանը համապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ¨, դեկտեմբերի 14-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ իր անունը չհայտնելու պայմանով:
«Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ նախագահ Օլանդի եւ կանցլեր Մերկելի առաջարկությունները՝ նկատի առնելով Մինսկի համաձայնությունների կատարման գործում առաջընթացի բացակայությունը»,- ասել Է ԶԼՄ-ների զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նման մակարդակով որոշման ընդունումը թույլ կտա հետագայում ավելի հեշտությամբ լուծել այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են այդ եզրակացությունների իրականացման հետ:
2014 թվականին Եվրամիությունը սահմանափակումներ Է մտցրել Ռուսաստանից առանձին ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ դա կապելով Ուկրաինայի արեւելքում իրադրության ապակայունացման եւ Ղրիմի անօրինական միացման հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



