Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին. Վահրամ Բաղդասարյան
POLITICSՍահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք այդ հարցում շտապողականություն չենք ցանկանում դրսևորել: Մենք վաղն ունենալու ենք արտահերթ նիստ, որի նպատակն է կիսատ չթողնել սահմանադրական բարեփոխումների նախագծի առաջին փուլի քննարկում: Երբ կավարտենք առաջին փուլի քննարկումը, հիմնական զեկուցողը կնշի ժամկետը, թե երբ պետք է լինի քվեարկությունը: Այդ ընթացքում կքննարկվեն առաջին փուլի ժամանակ պատգամավորների ներկայացրած բազմաթիվ առաջարկները, իսկ վերջնական տեքստն Ազգային ժողով կբերվի, հավանաբար, հաջորդ քառօրյա նիստում»,- նշեց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վավերացումից հետո այն կուղարկվի հանրապետության նախագահին: «Ինձ թվում է' սահմանադրական բարեփոխումների մասնագիտական բարեփոխումերի նախագծի հանրաքվեի համար ողջամիտ ժամկետը դեկտեմբերի սկիզբն է»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:



